211652_close_icon
views-count34676 դիտում article-date 18:43 19-05-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Կոտայքի մարզում Toyota Camry-ն բախվում երկաթբետոնե արգելապատնեշին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ մայիսի 17-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Բեկոն մսամթերքի ֆիմայի մոտ տեղի ունեցած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի բախումից, ինչի հետևանքով ուղևորուհին տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/18/53355/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Վիգեն Մարգարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի Սարի թաղի բնակիչ, 23-ամյա Էդգար Գրիգորյանը Սևան-Երևան ավտոճանապարհի Բեկոն մսամթերքի ֆիրմայի մոտ իր վարած Toyota Camry մակնիշի 88 FF 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջակողմյան երկաթբետոնե արգելապատնեշին: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Էմժելինե Բելվետսկայան՝ ալկոհոլային խմածություն, ձախ վերին վերջույթի և դեմքի քերծվածքներ մարմնական վնասվածքով շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Աբովյանի բժշկական կենտրոն: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր