211652_close_icon
views-count77306 դիտում article-date 17:01 16-05-2015

Ողբերգական դեպք Երևանում. երիտասարդ տղան ինքնասպանության նպատակով Կիևյան կամրջից ցած է նետվել. «մեծն» քննիչը 1 ժամից ավելի է` չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել Երևանի շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 12 բրիգադը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովիկ Արիստակեսյանի գլխավորությամբ: Կամրջի տակ բժիշկներն ու ոստիկանները հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի: Այս պահին բժիշկներն ու ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև փորձաքրեագետը: Սպասում են նաև, որպեսզի ժամանի դատաբժիշկը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, իսկ փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1 ժամից ավելի է` Մաշտոցի քննչական բաժնի «մեծն» քննիչը չի բարեհաճում դեպքի վայր` այն դեպքում, երբ Կիեւյան կամրջից նրանց աշխատանքային վայրի հեռավորությունը 1,5 կմ-ից էլ չի անցնում, ինչի պատճառով էլ Մաշտոցի ոստիկանները, դի տեղափոխող բրիգադը տեւական ժամանակ է` անգործության են մատնվել` քննիչի ուշացման պատճառով: 17:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ժամանեցին ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները` քննիչ Խորեն Բալասանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննիչները պարզել են նաեւ, որ կամրջից ցած նետվելուց առաջ «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտից նա նստել է տաքսի ավտոմեքենան եւ եկել Կիեւյան կամրջի մոտ եւ տաքսու վարորդին հայտնել է, որ կանգնեցնի ավտոմեքենան, քանի որ ինքն իրեն վատ է զգում եւ դուրս գալով մեքենայից` իրեն կամրջից ցած է նետել: Տաքսու վարորդը այս պահին գտնվում է ոստիկանության Մաշտոցի բաժնում: *** 17. 05. 2015. 10:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են որ մահացածը Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բեգոյանն էր, ով ըստ հարևանների՝ ունեցել է հոգեկան խնդիրներ և այդ տեղեկությունը քննչական բաժնում նույնպես պարզվում է: Իսկ երեկ քննիչների դեպքի վայր ուշացումը նրանք պատճատաբանում են, որ այդ օրը դեպքերն այնքան շատ են եղել որ չեն հասցրել օպերատիվորեն ժամանել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր