211652_close_icon
views-count18113 դիտում article-date 16:38 15-05-2015

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Նորաշեն գյուղի Ստալինյան ջրանցքից դուրս է բերվել տղամարդու քայքայված դի

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղով անցնող Ստալինյան ջրանցքում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել Արտաշատի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր քաղաքացիների օգնությամբ ջրանցքից դուրս են բերել տղամարդու քայքայված դի: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր