211652_close_icon
views-count26483 դիտում article-date 21:22 26-04-2015

Ավտովթար Երևանում «բանկի կռուգ» կոչվող հատվածում բախվել են 06-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 25-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:30-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում (բանկի կռուգ կոչվող հատվածում) բախվել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Արմեն Հարությունյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 33 ԼT 885 համարանիշի և Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Թավուխչյանի վարած Opel մակնիշի 34 FR 504 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևաքնով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր