211652_close_icon
views-count95204 դիտում article-date 09:13 01-04-2015

Արտակարգ դեպք Երևանում. Արագածոտնի մարզպետի եղբոր Infiniti մակնիշի ավտոմեքենայի վրա թողել են սրբապատկեր, ծաղիկներ և կասկածելի կանացի պայուսակ. տեղում էր նաև մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը հաղորդվել է նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորն է պատկանում և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասաց, որ իր համար զարմանալի է: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր