211652_close_icon
views-count63944 դիտում article-date 20:27 31-03-2015

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհին բախվել են BMW մակնիշի 93 CC 939 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի В 12011 T համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը գլխիվայր շրջվել է, իսկ 3 հոգի տեղում մահացել են: Մահացածներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ գետնին, իսկ մյուս մահացածին՝ Գյումրու հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել քննչական խումբը ՝ ոստիկանության փորձաքրեագետների հետ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները 07-ի վարորդն ու ուղևորն են եղել, ովքեր երիտասարդ տղաներ էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մեկից ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Ախուրյան գյուղի բնակիչներ, 28-ամյա Արա Կարապետյանն է և 22-ամյա Պարույր Աթոյանը, իսկ վիրավորներն են 53-ամյա Հրանտ Մինասյանը և 54-ամյա Սուսաննա Պողոսյանը: *** 01/04/2015 10:00 Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ BMW-ն վարել է Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ, 53-ամյա Հրանտ Մինասյանը, իսկ Վազ 2107-ը՝ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 28-ամյա Արա Կարապետյանը: Հիվանդանոց են տեղափոխվել BMW-ի ուղևորուհի՝ վարորդի կինը՝ 53-ամյա Սուսաննա Պողոսյանը և BMW-ի մեկ այլ ուղևոր՝ Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ, 23-ամյա Ազատ Մինասյանը: Վերջինս վարորդի և ուղևորուհու որդին է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր