211652_close_icon
views-count46952 դիտում article-date 20:51 28-03-2015

Արտակարգ դեպք՝ Արմավիր քաղաքում. տեղի հիվանդանոցի մանկական բաժնի վարիչի տղան 10 րոպե ատրճանակը պահել է ոստիկանների վրա՝ սպառնալով կրակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 14:00-ից 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշով մեքենա վարելու համար Audi A4 մակնիշի ավտոմեքենան: Այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս վարորդը և իր մոտ եղած հրազենը ուղղում է ՃՈ աշխատակիցների վրա, այդ ժամանակ այդտեղ են ժամանում նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները, և Audi-ի «ծալապակաս» վարորդը նրանց վրա էլ է պահում հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 10 րոպեից ավել ոստիկանները փորձում են բանակցությունների արդյունքում զինված երիտասարդին համոզել, որ հանձնի զենքը, սակայն նա սկսում է սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին: Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկան Ա. Ղազարյանը կարողանում է «բաշիբոզուկին» վնասազերծել, և նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին: Բաժին է տեղափոխվում նաև Audi A4 մակնիշի 06 UO 708 համարանիշի ավտոմեքենան: Արմավիրցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, եթե գայի էտ տղեն պրոֆեսիոնալ ձևի չվնասազերծեր զինված երիտասարդին, ապա նա անկանոն կարողա կրակոցներ արձակեր և դրա արդյունքում տուժեին և ոստիկանները, և քաղաքացիները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ «բաշիբոզուկ»-ը Արմավիրի հիվանդանոցի բաժնի վարիչներից Գառնիկ Դավթյանի տղան է Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի 29 տան բնակիչ 21-ամյա Էդգար Դավթյանը, ով սովորում է Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսում, իսկ նրա մոտ եղել է Վալտեր տեսակի ատրճանակ որը լիծքավորված է եղել 3 փամփուշտներով:: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և այդ գործը փոխանցվելու է հատուկ քննչական ծառայություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «ոսկե» երիտասարդ, բժիշկ «պապայի բալան» Արմավիրի մարզի դատախազի կարգադրությամբ ազատ է արձակվել...այ քեզ արդարություն: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր