211652_close_icon
views-count40112 դիտում article-date 22:16 22-01-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է քննիչ Գեղամ Գալստյանը, ում հանձնարարականով մեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Ֆրանսիայի հանրապետության քաղաքացի է, իսկ վրաերթի ենթարկվածը՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարն էր, ով այժմ աշխատում է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների կրթական կենտրոնում որպես ամբիոնի վարիչ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր