211652_close_icon
views-count234753 դիտում article-date 12:35 12-01-2015

Դաժան սպանություն` Գյումրի քաղաքում. Մյասնիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով 6 դի. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ (ԼՐԱՑՎԱԾ)

[color=#EF2929][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կան հրազենային հետքեր: Դեպքի վայր են ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: **** 13:47 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Գյումրի են ժամանում ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ դատական բժիշկը եւ տեղի շտապօգնության բրիգադները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան եւ Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, ովքեր զինված են ինքնաձիգերով: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: *** 14:25 Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտին Գրիգորյանը: *** 15:00 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածների ինքնությունը պարզված է: Նրանք են` ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը: Իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն է: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որին տեղափոխել են հիվանդանոց: Նա վիրահատվում է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` հանցագործություն կատարած կասկածյալի ինքնությունը իրավապահները գիտեն: Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` նա զինվորական է, իսկ նրա եղբայրը դատապարտված է մեկ այլ սպանության գործով: Սպանության վայրում հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք ինքնաձիգը, որի վրա տեղադրված դաշույնին կան արյան հետքեր, եւ ըստ փորձագետի նախնական եզրակացության` ստահակը այդ դանակով մահացու վնասվածքներ է հասցրել երեխային: *** 15:45 Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ քիչ առաջ նշված վայր ժամանեցին նաեւ Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը եւ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը: [url=http://www.police.am/news/view/%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7555.html]Ոստիկանությունը հրապարակել է[/url] սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականի լուսանկարները: Նա ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է: Լուսանկարներում պատկերված անձին տեսնելու դեպքում Ոստիկանությունը խնդրում է անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Այս դեպքի բացառիկ մանրամասները դիտեք կիրակի օրը՝ հունվարի 18-ին, ժամը 22:00-ին «Սուր անկյուն» հաղորդաշարում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+

Նմանատիպ նյութեր