211652_close_icon
views-count46409 դիտում article-date 16:43 28-11-2014

Արտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները Կիևյան կամրջի վրա կանխել են եղբայրների ինքնասպանությունը

Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 2 բնակիչներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Արմենիա» ԲԿ տեղափոխվածները եղբայրներ են՝ 27-ամյա Գեղամը և 21-ամյա Դավիթը: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ եղբայրներն այսօր փորձել են Կիևյան կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել, սակայն այդ պահին նրանց են մոտեցել Աշոտ անունով մի քաղաքացի և ևս մեկ այլ քաղաքացի, ովքեր որոշ ժամանակ համոզել են եղբայրներին, որպեսզի նրանք այդ քայլին չդիմեն, մինչև ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, ովքեր եղբայրներին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դավիթն արդեն անցած է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գեղամն ամուսնացած է, ունի 1 տարեկան երեխա, ծնողներն էլ առողջական խնդիրներ ունեն: Նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:1 շաբաթ առաջ եղբայրներից մեկն արդեն փորձել էր Դավիթաշենի կարջից ցած նետվել, սակայն այն կանխել էին փրկարարներն ու քաղաքացիները: Եղբայրներն իրենց այս քայլը պատճառաբանում են նրանով, որ տարիներ առաջ Մատաղիսի զորամասում ծառայության ընթացքում, ըստ Դավիթի պատմածի, քննիչը ստիպել է իրեն Մատաղիսում տեղի ունեցած միջադեպի փաստով ակնհայտ սուտ ցուցմունք տալ, ինչի համար էլ, 1 հոգի անմեղ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել: Իրենք դիմել են բազմաթիվ ատյաններ, սակայն՝ ոչ մի արդյունք, և այդ ամենից ելնելով՝ փորձում են դիմել ծայրահեղ այդ քայլին: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ն առաջիկայում մանրամասներ կներկայացնի եղբայրների հետ տեղի ուենցած առեղծվածային այդ պատմությունից:

Նմանատիպ նյութեր