211652_close_icon
views-count14670 դիտում article-date 12:11 16-10-2014

«Օրանժ»-ի գրասենյակի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 00:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն, որ Գայի պողոտայի վրա գտնվող «Օրանժ»-ի գրասենյակի հետնամասում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Նոր Նորք քննչական բաժնի քննիչները, ովքեր հայտնաբերել են մահացած տղամարդուն: Փաստի առթիվ քննչական կոմիտեի Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը, սակայն այս պահին հրաժարվում է հայտնել նրա տվյալները, մինչև հարազատները կճանաչեն դիակի ինքնությունը: Ըստ հավաքվածների՝ մահացածը ապրում էր թափառաշրջիկի կյանքով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր