211652_close_icon
views-count14490 դիտում article-date 10:44 06-10-2014

Կադրային նշանակումներ ոստիկանությունում. Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչութան պետ՝ ազատվելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության շտաբի պետ: Ավելի վաղ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Եղիազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր