211652_close_icon
views-count23577 դիտում article-date 10:27 02-10-2014

Երևանում բախվել են Mercedes-ները. տուժածների մեջ է ճանաչված հեռուստատեսային մարզական մեկնաբանը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, թիվ 5 էլեկտրասյան դիմաց, բախվել են Երևան քաղաքի Գրիբոյեդովի 11 շենքի բնակիչ, 65-ամյա Սլավա Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 11 ԼՏ 333 համարանիշի և Սևակ Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕA 443 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանավան քաղաքի բնակիչ Արարատ Ջաղինյանի անվամբ: Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 Շտապօգնության բրիգադը տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն է ցուցաբերել Ս. Սարգսյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը հանրությանը հայտնի հեռուստատեսային ճանաչված մարզական մեկնաբան է:

Նմանատիպ նյութեր