211652_close_icon
views-count12929 դիտում article-date 13:14 15-09-2014

Ոստիկանները Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերել են 42-ամյա տղամարդու կախված դի

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչ Էդգար Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 14-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում հայտնաբերված կախված տղամարդու մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին նշված հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ թիվ 10 սենյակի բնակիչը չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Հյուրանոց է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ովքեր լոգարանում կախված վիճակում հայտնաբերել են 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար: Տեղի ունեցածն ինքնասպանություն է, թե սպանություն, կպարզվի քննության ընթացքում:

Նմանատիպ նյութեր