37136 դիտում
17:05 13-09-2014
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 26֊ամյա վարորդը BMW֊ով վթարի է ենթարկվել․ 36֊ամյա ուղևորուհին տեղում մահացել է․ վարորդը վերակենդանացման բաժանմունքում է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 13֊ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15․30֊ի սահմաններում Մրգաշեն֊ Քանաքեռավան ավտոճանապարհին՝ Մրգաշեն գյուղի վարչական տարածքում, BMW մակնիշի 35 PԼ 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 26֊ամյա Աղաբեկ Հարությունյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Հարությունյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ նրա համագյուղացի ուղևորուհին՝ 36֊ամյա Արփինե Ավետիսյանը, տեղում մահացել է։
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի պատճառը եղել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը ու BMW֊ի վարորդը, խույս տալով «Նիվա»֊ից, բախվել է ճանապարհի բետոնե հատվածին և կողաշրջվել։
Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, իսկ մահացածին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ փրկարարական ջոկատի ծառայողները։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 3֊րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Ռուբիկ Հակոբյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․օր֊ի 242 հոդվածի 2֊րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15523 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35777 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց