211652_close_icon
views-count25196 դիտում article-date 15:53 29-08-2014

Մահվան ելքով շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 3 Mercedes-ներ ու Opel. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 29-ին, մահվան ելքով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Արթուր Միլիտոսյանի վարած Opel Astra մակնիշի 25 MA 005 համարանիշի, Երևանի բնակիչ, 35-ամյա Եփրեմ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 34 PM 738 համարանիշի, Երևանի բնակիչ, 45-ամյա Արմեն Ազիզյանի վարած Mercedes մակնիշի 34 PC 974 համարանիշի և մեկ այլ՝ Mercedes ML 320 մակնիշի 17 RT 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ե. Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն: Նշված կենտրոն է տեղափոխվել նաև Mercedes ML 320 մակնիշի ուղևորը, ով հիվանդանոցում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է մահացածի և Mercedes ML-ի վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր