211652_close_icon
views-count9796 դիտում article-date 10:32 27-08-2014

Արտակարգ ու ողբերգական դեպք Տավուշի մարզում. ցուլը պոզահարել է իր 84-ամյա տիրոջը. վերջինս մահացել է

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր գյուղի «Գոմեր» կոչվող արոտավայրում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ, ովքեր հայտնաբերել են Այգեձոր գյուղի բնակիչ, 84-ամյա Սարգիս Բաբայանի դին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Բերդի քննչական բաժանմունքի քննիչ Հունան Գարանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացած Ս. Բաբայանը զբաղվում էր անասնապահությամբ: Վերջինիս պոզահարել է իր սեփական ցլիկը, և նա, գիտակցության չգալով, մահացել է: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նմանատիպ նյութեր