211652_close_icon
views-count829 դիտում article-date 10:02 06-11-2026

Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով․ Տիգրան Աբրահամյան

Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառունակ մոտեցման վրա: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունն Ադրբեջանից իջեցված պահանջով սահմանադրական գործընթացը ինչ ուղով կտանի, ակնհայտ է, որ դրանք ուղեկցվելու են ապօրինությունների, բռնությունների և կալանավորումների ալիքով:

Գործող ռեժիմի առաջնահերթությունները ձևավորվում են բացառապես իշխանության պահպանման և ադրբեջանական օրակարգն իրացնելու սկզբունքով, ինչը բացարձակապես հակասում է հայ ժողովրդի շահերին:

Այս գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին ահաբեկելու և պատերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառունակ մոտեցման վրա»,- գրել է Աբրահմյանը:

Նմանատիպ նյութեր