211652_close_icon
views-count2167 դիտում article-date 14:02 01-11-2026

Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է

Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է։

Միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկը համալրվել է հայկական նոր հայտով՝ «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում»։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Հայտը պատրաստվել է պետություն-մասնավոր համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի և «Հայաստանի էնոտուրիզմի խորհուրդ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով՝ վերջինիս ֆինանսավորմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր