Թրամփը խոստացել է զրկել Իրանին միջուկային զենք ստեղծելու հույսից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իր նպատակը երաշխավորելն է, որ այդ երկիրը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հույսից։
«Մենք պետք է անենք այնպես, որ Իրանը միջուկային զենք չունենա։ Եվ որպեսզի նրանք նույնիսկ հույս չունենան ապագայում երբևէ նման զենք ստեղծելու», – ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Արիզոնայում կայացած հանրահավաքում։
Նա հավելել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունից առաջ կարծում էր, թե վառելիքի գները շատ ավելի կբարձրանան, քան եղավ իրականում։ «Մենք ստիպված եղանք վճարել ոչ ամենաբարձր գինը։ Ես կարծում էի, որ վառելիքի գները շատ ավելի բարձր կլինեն», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը կրկին խոստացել է, որ իրանա-իսրայելական հակամարտությունը շուտով կավարտվի։ Դրանից հետո, Թրամփի կարծիքով, ԱՄՆ-ում վառելիքի գները շատ արագ կնվազեն։