211652_close_icon
views-count499 դիտում article-date 13:07 12-10-2026

Դատախազությունը համալրում է ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազների թեկնածուների ցուցակը. Մրցույթ է հայտարարվել

Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարում է մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:30-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:

Մրցույթն անցկացվելու է 2027 թվականի հունվարի 15-ից հետո՝ Գլխավոր դատախազության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Մրցույթին մասնակցելու պայմաններին, ժամկետներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Նմանատիպ նյութեր