211652_close_icon
views-count481 դիտում article-date 17:56 08-10-2026

Նարեկ Կարապետյանը Կիպրոսի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կապված են հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությամբ։ Խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, նոր համատեղ ծրագրերի իրականացումը:

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ պատմական ու մշակութային կապերը հուսալի հիմք են միջպետական հարաբերությունների խորացման համար:

Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կապված են բարեկամական սերտ հարաբերություններով։

 Կողմերը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր