211652_close_icon
views-count2146 դիտում article-date 08:57 28-09-2026

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրայինի կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ. Թաթա Սիմոնյան

Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է երգիչ Թաթա Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախյան երկրորդ պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27–ին, Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվել է իր համերգը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև:

Նշենք, որ համերգի ցուցադրությունը բուռն քննադատություն էր առաջացրել հանրության շրջանում։

Նմանատիպ նյութեր