211652_close_icon
views-count340 դիտում article-date 14:10 25-09-2026

Դավիթ Խուդաթյանը ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենի հետ քննարկել է ենթակառուցվածքային ծրագրեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիին։

Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարը ներկայացրել է ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։

Անդրադարձ է կատարվել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրին։

Նախարարը նշել է, որ հետաքրքրված ենք ծրագրի շարունակականությամբ և հանրապետության տարածքում նման այլ աղբավայրերի և թափոնների կառավարման ենթակառուցվածքների ձևավորմամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ՎԶԵԲ-ի հետ համատեղ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքին։

Նախարար Խուդաթյանը ընդգծել է ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր