211652_close_icon
views-count388 դիտում article-date 11:04 25-09-2026

Ռուբեն Ռուբինյանն ու Լիտվայի դեսպանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգին․ քննարկվել են համագործակցության հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին:

Նմանատիպ նյութեր