211652_close_icon
views-count385 դիտում article-date 17:21 15-09-2026

Հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել են 17,6 մլն դոլարի ապրանքներ

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ընդհանուր 17 մլն 602,76 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք։

Ինչպես հայտնում է APA-Economics-ը՝ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին հղումով, այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,08%-ը։

Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը արտասահմանյան երկրների հետ կազմել է 33 մլրդ 238,39 մլն ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր