Շարունակվում է COP17-ի Կանաչ գոտու տաղավարների գրանցումը
Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17-ի) Կանաչ գոտու ակտիվ նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների շրջանակում Կանաչ գոտու ցուցահանդեսային հնարավորություններն ընդլայնվել են և շարունակվում է տաղավարների գրանցումը։
Հաշվի առնելով տեղական ու միջազգային ընկերությունների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների, ստարտափների և քաղաքացիական հասարակության կառույցների հետաքրքրությունը՝ երկարաձգվել է տաղավարների գրանցման վերջնաժամկետը։
Որպեսզի առավելագույն թվով մասնակիցներ հնարավորություն ունենան ներկայանալու այս գլոբալ հարթակում, միայն ստանդարտ տաղավարներ ամրագրման ժամկետը սահմանվել է 2026 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ։
CBD COP17 Կանաչ գոտին բաց և ընդգրկուն հարթակ է, որը միավորում է մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանը, գիտական ու մշակութային համայնքներին և միջազգային պատվիրակություններին։ Ցուցահանդեսի տաղավարները նախատեսված են այն կազմակերպությունների, ընկերությունների և նախաձեռնությունների համար, որոնք ցանկանում են միջազգային հանրությանը, որոշում կայացնողներին ու լայն լսարանին ներկայացնել իրենց բնապահպանական, կայուն, ինովացիոն ու կանաչ լուծումները, արտադրանքը կամ իրականացրած ծրագրերը։
Ցուցահանդեսը գործելու է համաժողովի ողջ ընթացքում՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Թույլատրվում է տաղավարային տարածքը կիսել գործընկեր կազմակերպությունների հետ, եթե երկու կառույցներն էլ համապատասխանում են COP17 Կանաչ գոտու առաքելությանը։
Հայտերը կարող եք լրացնել այս հղումով։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել [email protected] էլ. փոստի հասցեով։
Կայք՝ cop17yerevangreenzone.com