211652_close_icon
views-count733 դիտում article-date 18:30 07-09-2026

Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Անահիտ Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի` հունիսի 24-ին կայացած մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածու Ռուբեն Մելքոնյանի հետ ընթացել են բանակցություններ` աշխատանքին անցնելու ժամկետների և պայմանների վերաբերյալ, սակայն պարոն Մելքոնյանի կողմից աշխատանքի պաշտոնական հրավերին դրական արձագանք չստացվեց, ինչի հիմքով հիմնադրամի տնօրենի պաշտոնը թափուր է մնացել, և մենք սկսում ենք մրցույթի նոր շրջափուլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
«Այս ընթացքում հիմնադրամի ֆինանսական տնօրեն Հայկ Բաբայանին առաջարկվել է զբաղեցնել ԱՀԱ հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները, մինչև առաջիկայում կհրապարակենք նոր մրցույթի հրավերը:
 
Մինչ նոր մրցույթի արդյունքներով գլխավոր տնօրենի հաստիքի համալրումը հոգաբարձուների խորհրդի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ հիմնադրամի թիմը պարոն Բաբայանի գլխավորությամբ կշարունակի կայացման և բնականոն զարգացման ընթացքը»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր