211652_close_icon
views-count232 դիտում article-date 12:21 06-09-2026

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է ամերիկյան անօդաչու սարք

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ խոցել է ԱՄՆ ԶՈւ անօդաչու վերջրյա սարքը, երբ վերջինս փորձել է մտնել Հորմուզի նեղուցի պահպանվող գոտի, այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։

Ինչպես հայտարարում է կորպուսը, ԱԹՍ-ն փորձել է թափանցել պահպանվող գոտի։

Ավելի վաղ Պենտագոնի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԱՄՆ ուժերը հարձակվել են իրանական երեք նավթատար նավերի վրա Խարկ կղզու մոտ, Ջասկի շրջանում և Օմանի ծոցում։ Ի պատասխան՝ իրանական ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի հետ կապված երեք նավթատար նավերի Հորմուզի նեղուցում, իսկ ավելի ուշ Reuters-ը փոխանցել է, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել ԱՄՆ ավիակրին և էսկադրային ականակրին:

 

Նմանատիպ նյութեր