211652_close_icon
views-count334 դիտում article-date 18:15 03-09-2026

Ռուբեն Ռուբինյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների խորացումը

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։
 
Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։
 
Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։
 
Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։
 
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր