211652_close_icon
views-count601 դիտում article-date 18:06 01-09-2026

Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար

Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը «Վեստի»-ին տված մեկնաբանությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, ինչպես աշխատում էինք, կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները, ինչ-որ հայտարարություններ նրանք իրենք են անում պարբերաբար։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքին համապատասխան», - ասել է նա։

Ռուսաստանի հետ երկաթուղային փոխադրումների գծով գործընկերությունից Հայաստանի հրաժարվելու հնարավորության մասին հարցին Նիկիտինը պատասխանել է.

«Նրանք ոչ մի բանից ֆորմալ կերպով չեն հրաժարվում։ Նրանք անընդհատ ինչ-որ բան հայտարարում են, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի հրաժարում՝ մենք աշխատում ենք, ինչպես աշխատել ենք»։

Նմանատիպ նյութեր