211652_close_icon
views-count565 դիտում article-date 21:00 28-08-2026

Վարչապետն ու նախագահը ԱԳՆ ղեկավար կազմի հետ քննարկել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, օրենսդիր, գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ընդգծել արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության որոշումը, ըստ որի՝ այն կանվանակոչվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Երկրի ղեկավարը նշել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ և դրա հիմնական նպատակն է՝ միջազգային հարաբերություններում առարկայացնել նաև տնտեսական բաղադրիչը և տնտեսական գործառույթը։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված քայլերին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ:

Նմանատիպ նյութեր