211652_close_icon
views-count436 դիտում article-date 09:30 24-07-2026

ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում` ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը։
 
Ամփոփվել են Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
 
Մասնավորապես՝ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող և մի շարք այլ հարցեր ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։
 
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման և  աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
 
Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։ Ավելին` Սյունիքի մարզ կատարած նախորդ մարզային այցի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցեր արդեն իսկ ստացել են լուծումներ: Արձանագրված նոր խնդիրների լուծման ուղղությամբ ևս իրականացվելու է հետևողական աշխատանք:

Նմանատիպ նյութեր