211652_close_icon
views-count1531 դիտում article-date 19:39 22-07-2026

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Գավառի հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը մոխրի չվերածվեց. Ջերմահարվել են մի քանի սրբապատկերներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջների օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել Սուրբ Հովհաննես մատուռը կրակի ճիրաններից։

Ժամը 15:35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել հրդեհը։ Մատուռի ներսում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր