211652_close_icon
views-count547 դիտում article-date 14:06 19-07-2026

Այս շաբաթ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1450 հարվածային ԱԹՍ, ավելի քան 1640 կառավարվող ավիառումբ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Կիևի վրա իրականացված զանգվածային բալիստիկ հարձակումը:

Կիևում և մարզում հայտնի է մեկ զոհվածի մասին, ևս 16 մարդ վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1640 կառավարվող ավիառումբ և տարբեր տեսակի 99 հրթիռ։

Մարդիկ են վիրավորվել Օդեսայում և Զապորոժիեում, ավերածություններ կան Սումիի և Չեռնիգովի մարզերում։

Նաև այս շաբաթ ռուսաստանյան հարձակումների տակ են եղել Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Ժիտոմիրի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Խարկովի, Խերսոնի և Չերկասիի մարզերը։

 

Նմանատիպ նյութեր