211652_close_icon
views-count301 դիտում article-date 17:21 11-07-2026

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Այցի շրջանակում Զաքիր Հասանովը մասնակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության համալսարանի Համատեղ ռազմական ինստիտուտում անցկացված « Շտաբի համատեղ կառավարում» դասընթացի, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի ինստիտուտներում անցկացված «Շտաբի կառավարում» դասընթացների ավարտական արարողությանը։

Նմանատիպ նյութեր