211652_close_icon
views-count613 դիտում article-date 21:10 10-07-2026

TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար. Գևորգ Պապոյան

Ընդունեցի Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը։

TRIP ծրագրով նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում՝ Գորիսի, Արենիի, Ջերմուկի, Եղեգիսի, Դվինի, Գյումրու և Դիլիջանի զբոսաշրջային կլաստերների զարգացման համար։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ բարձրացնելով Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մարզերի մրցունակությունը»,-գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր