211652_close_icon
views-count1981 դիտում article-date 16:53 06-07-2026

Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 3-ին մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի և նրան փոխկապակցված անձանց:

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման՝

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող բնակարանի 38%-ը,

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղին՝ ամբողջությամբ,

 Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 38%-ը,

 Բանկում ներդրված ընդհանուր՝ 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, այդ ավանդներից կուտակված ընդհանուր՝ 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև մինչև վճռի փաստացի կատարման օրը ավանդների և ավանդներից կուտակված տոկոսների նկատմամբ հաշվարկված տոկոսագումարները:

 352 միլիոն 438 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր