211652_close_icon
views-count2230 դիտում article-date 11:04 25-06-2026

Մշակութային կյանքը Լոռիում երբեք կանգ չի առնում. Վանաձորի Հայքի հրապարակում տեղի է ունենալու «Summer DJ Fest Armenia 2026» փառատոնը, որի կարգախոսն է՝ «Վանաձոր... մենք գալիս ենք քո ռիթմը փոխելու»

Այն, որ Լոռու մարզում, մասնավորապես՝ Վանաձորում, մշակութային կյանքը երբեք կանգ չի առնում, դա ակնհայտ է։ Ու հերթական մշակութային միջոցառումն է տեղի ունենալու Վանաձորի Հայքի հրապարակում։

Հուլիսի 16-ին Լոռու մարզը պատրաստվում է ամռան ամենաթեժ երաժշտական իրադարձությանը, որը հովանավորում են «Dream Park»-ը և «Ռոյալ» ռեստորանային համալիրը։

Տարվա ամենասպասված և ամենաերիտասարդական FEST-ը գալիս է Վանաձոր։

Բեմում լինելու են Հայաստանի լավագույն DJ -ները․

DJ ARIGATO
DJ SMERCH
DJ HRACH
DJ MANCH
DJ AHAR 

Իսկ միջոցառման շոումենն է Բաբ Վարդանյանը։

Եվ շատ վանաձորցիներ տեղեկանալով հերթական մշակութային միջոցառման մասին, ասում են՝ մեկ բեմ, մեկ գիշեր անսահման էներգիա։ Իսկ «Summer DJ Fest Armenia 2026»-ը գալիս է Վանաձոր մեկ կարգախոսով՝ Վանաձոր… մենք գալիս ենք քո ռիթմը փոխելու»։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր