211652_close_icon
views-count379 դիտում article-date 18:18 15-06-2026

Ֆրանսիան պետք է մասնակցի Իրանում ռադիոակտիվ նյութերի վերահսկմանը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Ֆրանսիան պետք է մասնակցի Իրանից ռադիոակտիվ նյութերի վերահսկմանը։

«Դա օբյեկտների նկատմամբ վերահսկողությունն է։ Եվ մենք գիտենք, թե ինչպես դա անել, քանի որ նախկինում արդեն արել ենք։ Ուստի մենք մեր ներդրումն ենք ունենալու մեր փորձագետների միջոցով, նաև այն պատճառով, որ այս համաձայնագիրը, եթե այն լավը լինի, նախատեսում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկում»,- ասել է նա TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, Մակրոնը խոստացել է, որ «G7»-ի առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում դրա մասնակիցները կներդնեն բոլոր ջանքերը՝ ստորագրման պատրաստվող գործարքի պայմանները կյանքի կոչելու համար։ Նա հավելել է, որ առաջիկա 60 օրվա ընթացքում որոշվելու է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի հարցը։ Այս համատեքստում նախագահը նշել է, որ «եվրաեռյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) «առանձնահատուկ, յուրահատուկ դեր ունեն» Իսլամական Հանրապետությունից պատժամիջոցների հանման հարցում։

Ֆրանսիայի առաջնորդը բացասական պատասխան է տվել լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է ինքնուրույն դուրս բերի հարստացված ուրանը Իրանից։ Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ ողջ աշխատանքը պետք է իրականացվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, և կողմ է արտահայտվել միջազգային հանրության կողմից Թեհրանի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի անհնարին դառնա Իրանում հարստացված ուրանի արտադրության արագ վերսկսումը։

Նմանատիպ նյութեր