211652_close_icon
views-count283 դիտում article-date 12:14 04-06-2026

Ես և դու տարբեր կյանքով ենք ապրել, բայց թշնամի չենք, մենք հարազատ ենք․ Արեգա Հովսեփյան

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Հանրապետության հրապարակում անցկացվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած ամփոփիչ հանրահավաքը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանն իր ելույթում խոսքն ուղղեց հայրենակիցներին՝ ասելով․

«Գուցե ես և դու տարբեր տեղերում ենք ծնվել, տարբեր կյանքով ենք ապրել, ունենք տարբեր կարծիքներ, բայց ես և դու թշնամի չենք։Ես և դու հարազատ ենք։ Դիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան։ Գուցե այսօր դու կաշկանդված ես, գուցե այսօր դու վախենում ես կորցնել աշխատանք, գուցե այսօր դու վախենում ես, որ քո թոշակը կիջնի, գուցե այսօր դու վախենում ես շատ այլ բաներից։Բայց ես քեզ ասում եմ՝ ես քո կողքին եմ, մենք քո կողքին ենք, և մենք միասին հաղթելու ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր