Դավիթ Անանյանը պատմել է, թե ինչ է Փաշինյանն ասել իրեն, որից հետո պաշտոնից ազատման դիմում է գրել
Ես դուրս եմ եկել անձնական որոշմամբ, պահի հրամայականով, դա իմ անձնական որոշումն էր և վարչապետը զարմացած մնաց երկար ժամանակ: Դրանից հետո մենք հանդիպել ենք, զրուցել ենք, ինքն ինձ ասաց՝ ես այդպես էլ չհասկացա, թե դու ինչու դուրս եկար: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ հարցազրույցում ասել է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Անանյանը:
«Եղել է մասնավոր դեպքի հետ կապված: Ես հրաժարվեցի կատարել իր ցուցումը, կոնկրետ մի շատ կարևոր վարչության պետի չհանեցի աշխատանքից։ Վարչապետն ասաց՝ կգնաս, կհանես այդ մարդուն, ասացի՝ չեմ կարող, որովհետև մարդը 20 տարի ծառայել է հայրենիքին և մաքսային ծառայության գնդապետ է»,-նշել է նա:
Անանյանը պարզաբանել է, որ ծառայություն իրականացնողը համավարակի ժամանակ սոցիալական հեռավորություն չէր պահել, որի համար Փաշինյանը ուզում էր պատժել այդ անձին, ով ժամանակավորապես փոխարինում էր թափուր պաշտոնը:
«Ասաց կգնաս, կհանես, ասացի՝ ոչ: Հաջորդ օրն առավոտյան Կառավարության նիստ էր, Կառավարության նիստից առաջ զանգահարեց, ասաց՝ կատարե՞լ ես, ասացի՝ ոչ, որոշեցի ես դիմում տամ, դուրս գամ, եթե ինչ-որ մեկին ուզում եք պատժեք, համարեք ինձ եք պատժել ու դիմումս ուղարկեցի»,-մանրամասնել է ՊԵԿ նախկին նախագահը: