211652_close_icon
views-count1840 դիտում article-date 15:07 31-05-2026

Ասում եք՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի տղաները չեն ծառայել, դուք ծառայե՞լ եք. տղան՝ Փաշինյանին

Ասում եք՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի տղաները չեն ծառայել, դուք ծառայե՞լ եք։ Քարոզարշավի ժամանակ, Նիկոլ Փաշինյանին հարցրել է մի տղա։

«Դուք ասում եք, որ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Քոչարյանի տղաները չեն ծառայել, իսկ դուք ծառայե՞լ եք»,- հարցրել է տղան։

Փաշինյանը, պատասխանելով ասել է, որ նա ազատվել է բանակայի ծառայությունից, քանի որ իր երկու երղբայրները ծառայել են։

«Ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրները ծառայած են եղել և 91 թվականին տենց օրենք է եղել, որ երրորդ զավակը չի գնում բանակ, այսինքն օրենքով սահմանված կարգով ինձ պետությունը ազատել է բանակ, բայց իմ տղան ծառայել է»,- պատասխանել է Փաշինյանը։

Տեսանյութը՝ 24News--ի էջից
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր