211652_close_icon
views-count385 դիտում article-date 15:10 30-05-2026

Ստի ու կեղծիքի մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ․ Իվետա Տոնոյանը՝ Արայիկ Հարությունյանին

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արայիկ Հարությունյանը, հերթական անգամ իրեն մտքի գիգանտ երևակայելով, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության առաջնորդների հասցեին՝ նրանց մեղադրելով ստախոսության մեջ։

Հատկանշական է, որ ընդդիմությանը ստախոսության մեջ մեղադրում է մի իշխանության ներկայացուցիչ, որի կառավարման վերջին ութ տարիները դարձել են ստի, կեղծիքի և չկատարված խոստումների խորհրդանիշ։

Այս ամենն ասում է մի մարդ, որի քաղաքական ուժի՝ 2021 թվականին ներկայացված նախընտրական ծրագիրը ծայրից ծայր սուտ է եղել, իսկ տրված խոստումներն այդպես էլ մնացել են թղթի վրա։ Գինը վճարել է ժողովուրդը։

Այն իշխանության, որը հիմա էլ հասարակությանը մոլորեցնում է Հայաստանի Եվրամիությանը անդամակցության վերաբերյալ պատրանքներով՝ անտեսելով այն իրողությունը, որ նման կործանարար քաղաքականության հետևանքով շուտով տասնյակ հազարավոր ընտանիքներ կարող են սննկանալ, իսկ երկրի առջև առաջանալ լուրջ անվտանգային ռիսկեր։

Ինչ վերաբերում է խոսքի հանդեպ պատասխանատվությանը, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում բնորոշումը տվել է ժողովուրդը՝ մեր խոսքը գործ է։

Հետևաբար, կարծում եմ՝ ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ»։

Նմանատիպ նյութեր