Այսօր մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները. բանակը քայլերթի ու փիառի մասին չէ. Սամվել Կարապետյան
Այսօր մեր առջև նույն հարցն է՝ կլինենք ուժեղ պետություն, թե թույլ տարածք, որի ճակատագիրը որոշում են ուրիշները: Այս մասին Հանրապետության օրվա կապակցությամբ հատուկ ուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Այսօր մայիսի 28-ն է, մայիսյան հերոսամարտերում մեր հաղթանակի օրը, և այն օրը, երբ հայ ժողովուրդը որոշեց ապրել ոչ թե ուրիշների ողորմությամբ, այլ իր պետությամբ: 1918 թվականին Հայաստանը չուներ բանակ, չուներ ռեսուրս, չուներ տնտեսություն, բայց ուներ ամենակարևորը՝ կամք, այսօր մենք խոնարհվում ենք նրանց առաջ, ովքեր կռվեցին, որպեսզի Հայաստանը գոյություն ունենա քարտեզի վրա, բայց մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ, այն մեր այսօրվա քննությունն է: Այսօր Երևանում անցկացվում է ռազմական շքերթ, և իհարկե յուրաքանչյուր հայ հպարտանում է իր զինվորով, բայց մենք պարտավոր ենք ասել ճշմարտությունը՝ բանակը քայլերթի մասին չէ, ոչ էլ փիառի:
Այսօրվա իշխանությունների օրոք յուրաքանչյուր քայլ արվում է բացառապես ցուցադրության համար, Փաշինյանին չի հուզում մեր երկրի, մեր զինվորի անվտանգությունը, նրան միայն հուզում է իր աթոռը, որը նա պատրաստ է պահել ամեն գնով: Ուժեղ բանակ չի լինում թույլ իշխանությամբ, ուժեղ բանակ չի լինում, երբ պետությունը կորցնում է արժանապատվությունը, երբ հերոսների անունները մոռացվում են, իսկ պարտությունները ներկայացվում են որպես խաղաղություն։ Այսօր, երբ Բաքվի բանտում դեռ պահվում են հայ գերիներ՝ միայն նրա համար, որ հայ են, մենք իրավունք չունենք լռելու»,- նշել է Կարապետյանը: