211652_close_icon
views-count1690 դիտում article-date 11:29 19-05-2026

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։

Ամբակում Սեյրանի Գրիգորյանի կենսագրությունը

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2023-2024թթ. - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ,
2021-IV.2023թթ. - V.2023-XII.2023թթ. - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ,
2018-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ,
V-X.2018թ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ,
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդկանց առևտրի (թրաֆիկինգ) թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ,
2009-2013թթ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ,
2007-2009թթ. - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,
2005-2007թթ. - Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ,
2000-2005թթ. - ՀՀ դատախազության Մարտակերտի կայազորի զինվորական դատախազության քննիչ-ստաժոր, ապա՝ քննիչ։

Կրթություն

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

1999-2001թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նմանատիպ նյութեր