Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Տրիկալա քաղաքում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը
Հայ մարզիկները կմասնակցեն Հունաստանի Տրիկալա քաղաքում կայանալիք Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի հավաքականը առաջնությանը հայտավորվել է 13 մարզիկով։ Թիմը մայիսի 7-ին մրցավայր կմեկնի Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Մարզիկներին կուղեկցեն նաև մարզիչներ Գևորգ Մանուկյանը և Սարգիս Հակոբյանը, հաղորդում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շուրջ 450 մարզիկներ 23 երկրից։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում կայացել էր Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ հայ մարզիկները նվաճել էին 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե մեդալ։