211652_close_icon
views-count538 դիտում article-date 18:00 03-05-2026

Միասնական և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել մեր ծրագրերն ու գաղափարները. Գագիկ Ծառուկյան

Շիրակի մարզում՝ Սառնաղբյուրից մինչև Գյումրի, մարդկանց հետ հանդիպումները լի էին անկեղծությամբ, պարզ ու բաց խոսակցություններով։

Հյուսիսից հարավ բոլոր բնակավայրերում մարդիկ նույն խնդիրների մասին են խոսում․ գյուղացին ամբողջ տարի աշխատում է, բայց հաճախ չի տեսնում իր աշխատանքի արդյունքը։ Սա նշանակում է՝ ոլորտը լուրջ, համակարգային լուծումների կարիք ունի։

Համոզված եմ՝ միասնական և հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր է կյանքի կոչել մեր ծրագրերն ու գաղափարները։ Հիմքում պետք է լինեն հավատը, փոխադարձ վստահությունն ու պատասխանատվությունը․ հենց այս արժեքներով էլ կարող ենք իրական փոփոխություն ապահովել։ 

Նմանատիպ նյութեր