Գերմանիան հայտարարել է, որ պատրաստ է ամերիկյան զորքերի թվաքանակի հնարավոր կրճատմանը
Գերմանիան հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ է ամերիկյան զորքերի թվաքանակի հնարավոր կրճատմանը, որով սպառնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև ընդգծել է «հուսալի տրանսատլանտյան գործընկերության» կարևորությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
Թրամփը չորեքշաբթի հայտարարել էր, որ Իրանում պատերազմի վերաբերյալ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ ունեցած տարաձայնությունների պայմաններում Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում տեղակայված տասնյակ հազարավոր ամերիկացի զինծառայողների մի մասի վերատեղաբաշխման հնարավորությունը։
Մարոկկո կատարած այցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է. «Մենք պատրաստ ենք դրան, սերտ շփման մեջ և վստահության մթնոլորտում դա քննարկում ենք ՆԱՏՕ-ի բոլոր մարմիններում, և սպասում ենք այդ հարցի վերաբերյալ ամերիկացիների որոշումներին»։
Ըստ նրա՝ ցանկացած նման որոշում քննարկվելու է իրենց և մյուսների հետ, «ինչպես ընդունված է դաշնակիցների միջև»։
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում պատերազմի վերաբերյալ Գերմանիայի մոտեցումը «առաջվա պես պես հակված է դեպի միասնական ՆԱՏՕ և հուսալի տրանսատլանտյան գործընկերություն»։
«Բեռլինը սերտ և վստահելի շփման մեջ է մեր գործընկերների հետ, այդ թվում և հատկապես՝ Վաշինգտոնում»,- ասել է նա՝ ուղղակիորեն չհիշատակելով Թրամփի սպառնալիքը։