Մենք 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք. Անցողիկ շեմն արդեն հաղթահարել ենք. Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» ոչ տրադիցիոն արշավ է անում, շտաբեր չի բացում, դուք մեր մեծադիր բաներները չեք տեսնում, այսինքն մենք իրականացնում ենք smart արշավ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Սա նշանակում է, որ մենք նոր տեխնոլոգիաներով մեր խոսքը հասցնելու ենք մարդկանց, մեր միակ պրոդուկտը այս ընտրություններում մեր գաղափարն է ու մեր խոսքն է։ Մենք 5 ամենաճանաչված քաղաքական բրենդներից ենք, այսինքն, բրենդը հայտնի դարձնելու խնդիր չունենք, և շատ հանգիստ մտել մտել ենք այս գործընթացի մեջ»,–ասաց նա։
Մարուքթյանը մեղադրեց լրագրողներին, որ ընտրությունների վերաբերյալ խոսույթը դարձրել են փողի խոսույթ. «Այսինքն ով առաջին հայացքից փող ունի, տպավորություն է, որ ինքը ընտրություններին և քաղաքականությանը մասնակցելու լեգիտիմ իրավունք ունի։ Այդպես չի, ժողովուրդ ջան։ Մենք դրանով կայլասերենք ամբողջ քաղաքական պրոցեսը։
Մեր հետևում մեր ականջներն են, հայ ժողովրդի աջակցությունն է, ուրիշ ականջներ չկան»,–ասաց նա։
Հարցին՝ ԼՀԿ–ն կհաղթահարի՞ անցողիկ շեմը, Մարուքյանը պատասխանեց. «Արդեն հաղթահարել ենք։ Երբ դեռ չէինք հայտարարել, որ ընտրություններին մասնակցում ենք, դրանից քիչ էր պակասում, երբ որ հայտարարեցինք, բնականաբար դիրքավորումը բերեց արդեն հաղթահարելու առաջ»։